Նորություններ
Սպիտակի բժշկական կենտրոնին նորագույն պատկերագրման սարք է տրամադրվել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՀՀ առողջապահության նախարարության ու Սպիտակի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ մասնակցեց բժշկական սարքավորման նվիրաբերման արարողությանը։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվեց 255.000 ԱՄՆ դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք։
Այս նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով տրամադրել է 770.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ։