ՌԴ Կիսելյովսկ քաղաքում կորած 11-ամյա աղջիկներին սպանված են գտել
Տղամարդը, ում հետ նրանց վերջին անգամ տեսել էին Կիսելյովսկ քաղաքում, խոստովանել է, որ ինքը բռնաբարել և խեղդամահ է արել աշակերտուհիներին

Տղամարդը, ում հետ Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաքում անհետ կորած երկու աղջիկները հեռացել էին, խոստովանել է նրանց սպանությունը: Ինչպես հայտնում է Life-ի աղբյուրը, աշակերտուհիների մարմիններն արդեն հայտնաբերվել են:
Կասկածյալն ինքն է խոստովանել հանցանքը՝ բռնաբարել է 11-ամյա աղջիկներին և խեղդամահ արել նրանց: Նա ցույց է տվել սպանության վայրը: Այժմ նրան տանում են հարցաքննության:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կիսելյովսկ քաղաքում անհետացել են երկու աշակերտուհիներ: 2010 թվականին ծնված աղջիկները դպրոց են մեկնել սեպտեմբերի 6-ի առավոտյան և տուն չեն վերադարձել: Նրանց վերջին անգամ անհայտ տղամարդու հետ միասին տեսել են խանութում: Ըստ վաճառողների, տղամարդը գնումներ է կատարել եւ երեխաներին տարել անհայտ ուղղությամբ:
Ըստ նախնական տվյալների, տղամարդը 1980 թվականին ծնված Վիկտոր Պ.-ն է: 2019թ.-ին նա ազատ է արձակվել կալանավայրից, որտեղ պատիժ էր կրում՝ մեղադրվելով «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով: