Նորություններ

Հադրութի շրջանում եւս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս մեկ աճյուն: Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկանում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունից:

«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։

Back to top button