Նորություններ

Ծնվել է պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը՝ Նարեկը

Այսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ,  իր ֆեյսբուքյան էջում գրել է  լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Այսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը։ 3 կգ 800 գրամ գրամ քաշով նորածնին Նարեկ են կոչել։ Գրիշան ընտանիքի միակ տղան էր, Ազատյաններն ունեն նաեւ 22 տարեկան աղջիկ։

Մաղթում եմ, որ Նարեկը կյանքում երջանիկ ու հաջողակ լինի։

Ազատյանների ընտանիքի լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Բերդավան» խմբից»,- գրել է  նա։

Back to top button