ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ձեռքի պրոթեզ է ստեղծվել, որը փոխանցում է հպման զգացումը

Ձեռքի պրոթեզ կրելու եւ առաջադրանքներ կատարելու փորձարկմանը մասնակցել է երկու անդամահատված մարդ

Քլիվլենդի կլինիկայի մասնագետների գլխավորած գիտնականների միջազգային խումբը մշակել է նորագույն ձեռքի պրոթեզ ՝ աշխարհում առաջին նյարդա-մեքենայական փոխադիրը վերին վերջույթների ամպուտացիա ունեցող հիվանդների համար, ինչը թույլ է տալիս մարդկանց վերադառնալ բնական վարքագծին:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է science.org-ը:

Ձեռքի նոր պրոթեզն իրականացնում է միանգամից երեք գործառույթ՝ շարժման ինտուիտիվ կառավարում, շոշափելի զգացողություններ և սեղմման կինեստեզիա (ձեռքի բաց կամ սեղմված ափի ինտուիտիվ զգացում): Հիվանդի ձեռքի նյարդային ծայրելուստները, որոնք պահպանվում են վերջույթի անդամահատումից հետո, կապված են պրոթեզի նյարդա-մեքենայական միջերեսի հետ և ստեղծում են փակ շրջան, որը թույլ է տալիս մարդու ուղեղից պրոթեզին ուղարկել նյարդային ազդակներ եւ ստանալ մեխանիզմի՝ առարկաներին ֆիզիկական հպման հետադարձ արձագանք:

Ձեռքի պրոթեզ կրելու եւ առաջադրանքներ կատարելու փորձարկմանը մասնակցել է երկու անդամահատված մարդ: Նրանք նախապես անցել են անդամահատումից հետո մնացած նյարդային ծայրելուստների վերականգնողական կուրսը, ինչը հնարավորություն է տվել ստեղծել նյարդա-մեքենայական միջերես, որն ապահովում է պրոթեզի կառավարումը:

Օգտագործելով նոր պրոթեզները՝ հիվանդները կատարել են տարբեր առաջադրանքներ և թեստեր: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ կամավորների վարքագիծը նման է այն մարդկանց վարքագծին, որոնք չեն ենթարկվել ամպուտացիայի: Փորձարկման մասնակիցները դադարել են մշտապես վերահսկել իրենց մեխանիկական պրոթեզները և  բնական վարքագիծ են դրսեւորել:

Back to top button