ՄիջազգայինՆորություններ

Արքայազն Ուիլյամը աֆղանցի սպային օգնել է փախչել Քաբուլից

Որպես միապետ, արքայազն Ուիլյամը չպետք է միջամտի կամ որևէ կերպ ներգրավվի այլ երկրի քաղաքական գործերում

39-ամյա արքայազն Ուիլյամը խիզախ արարքով է աչքի ընկել. թագուհու թոռն իր հին ծանոթին օգնել է հեռանալ Աֆղանստանից: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնել է cosmo.ru-ն:

Քաբուլում իրավիճակն այժմ անկայուն է և վտանգավոր: Քաղաքը գտնվում է իսլամիստական ​​«Թալիբան» շարժման վերահսկողության տակ: Շատ բնակիչներ վախենում են իրենց կյանքի համար, հատկապես նրանք, ովքեր համագործակցել են արեւմտյան երկրների հետ: Նրանց թվում էր արքայազն Ուիլյամի ծառայակից ընկերը: Աֆղանցի սպան Քեյթ Միդլթոնի ամուսնու հետ սովորել է Թագավորական ռազմական ակադեմիայում: Բրիտանական զորքերի հետ տղամարդու աշխատանքը նրան և նրա ընտանիքին երկրի ներսում դարձրել էր խոցելի:

Քեմբրիջի դուքսն անձամբ է ապահովել իր ծառայակից ընկերոջ փրկությունը, երբ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները Քաբուլից դուրս էին բերում իրենց զինվորականներին: Սպա Ռոբ Դիքսոնի միջոցով միապետն իր ընկերոջ համար երկիրը լքելու թույլտվություն է ստացել: Սպան և նրա ընտանիքի անդամները թռիչք են կատարել Աֆղանստանի մայրաքաղաքից Անգլիա: Հարյուրավոր քաղաքացիներ դեռ սպասում են տարհանման:Արքայազն Ուիլյամը

«Արքայազն Ուիլյամի գործողությունները լիովին համապատասխանում էին նրան, ինչ մեզ սովորեցրել են բանակում արժեքների առումով՝ լոյալության, ուրիշների նկատմամբ հարգանքի եւ այլն: Մեզ սովորեցրել են օգնել այնտեղ, որտեղ կարող ենք»,-Daily Mail-ին տված հարցազրույցում միապետի արարքը մեկնաբանել է նախկին դեսանտային Էնդրյու Ֆոքսը:

Արքայական ընտանիքի անդամների համար ռազմական ուսուցումն աշխատանքի մի մաս է: Քեյթ Միդլթոնի ամուսինը ստացել է սպայի կոչում և ընդունվել Պալատական ​​հեծելազորի պահակային հեծելազորային գունդ: Նա նաև ծառայել է ռազմաօդային ուժերում: Ուիլյամը փրկարարական ուղղաթիռի օդաչուն էր, իսկ 2011 թվականի նոյեմբերին իրականացվում էր ռուս նավաստիներին խորտակված Swanland նավից փրկելու գործողությունը:

Որպես միապետ, արքայազն Ուիլյամը չպետք է միջամտի կամ որևէ կերպ ներգրավվի այլ երկրի քաղաքական գործերում: Բայց նա ցույց տվեց մարդասիրություն, ինչի համար բրիտանացիները սկսեցին նրան էլ ավելի հարգել: «Ես հպարտ եմ մեր ապագա թագավորով», «Ուիլյամ, այդպես շարունակիր, դա ազնվական արարք է», «Քեմբրիջի դուքսը արժանի է գահին: Բրիտանիային պետք է արդար և մարդասեր միապետ»,-գրել են օգտատերերը:Արքայազն Ուիլյամը

Back to top button