Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են Ford Transit-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 30-ամյա Վահագն Նիկողոսյանի վարած Ford Transit-ն ու  29-ամյա  Անդրանիկ Զեյնալյանի վարած Opel մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Զեյնալյանը , նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից  Ա.Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակաների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկաության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի  ծառայողները.՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև  պարեկային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Վթարի մասին  Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյաի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close