ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններՏնտեսական

Ինչո՞ւ Փաշինյանն իր թիմով քաղաքական կամք չդրսևորեց մենաշնորհների դեմ պայքարում. տնտեսագետ

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Տնտեսությունը շարունակում է ճգնաժամային վարքագիծ դրսևորել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսական ակտիվությունը 2020 թվականի համեմատությամբ, բնականաբար, 2021 թվականին որոշակի աճ ապահովել է: Սակայն տնտեսագետը հիշեցնում է, որ համեմատությունը կատարվում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, երբ համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին:

Տնտեսության կառուցվածքային վերափոխման մասին կառավարող քաղաքական ուժը խոսում է երեք տարի շարունակ: Հիմա էլ հայտարարում են, որ արմատական փոփոխություններ են արվելու երկրի տնտեսության մեջ:

«Հանքարդյունաբերության կամ խաղային բիզնեսի վրա տնտեսական աճ կառուցելը բոլորս էլ հասկանում ենք, որ որևէ լավ տեղ չի տանելու, և օրերից մի օր այդ հնարավորությունները բնականաբար նվազելու են, բայց արի ու տես, որ թե՛ 2019 թվականին, թե՛ 2020 թվականին մեր տնտեսությունում ոչ միայն ճյուղային կառուցվածքը որևէ փոփոխության չի ենթարկվել, այլ, օրինակ, եթե վերլուծենք 2019 թվականի տնտեսական աճը, ապա ակնհայտ է դառնում, որ տնտեսության առաջմղման լոկոմոտիվը հանքարդյունաբերությունն ու վիճակախաղերն են եղել, այդ թվում նաև օնլայն կազինոները: Հետևաբար, հայտարարություններն ու իրողությունները արմատապես իրարից տարբերվում են»,- նշում է Կառլեն Խաչատրյանը:

Back to top button
Close