ՆորություններՍպորտ

Բարսելոնան կենտրոնացել է դե Յոնգի տրանսֆերի վրա

«Բարսելոնան» փորձում է հարձակվող ձեռք բերել տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Կապտանռնագույնները դիմել են «Սևիլյային»՝ սկսելու Լյուկ դե Յոնգի տրանսֆերի շուրջ բանակցությունները, հայտնում է As-ը:

Հայտնի չէ, թե արդյոք կողմերը կկարողանան համաձայնության գալ, քանի որ «Բարսան» բանակցությունները սկսել է Երևանի ժամանակով ժամը 20:00 -ին, սակայն դեռ քննարկումները շարունակվում են: 31-ամյա հարձակվողի հետ պայմանագրի կնքումը անձամբ ցանկանում է կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով դե Յոնգին ծանոթ է Նիդերլանդների հավաքականի հետ աշխատելու ժամանակներից:

«Սևիլյայի» կազմում Լա Լիգայում անցկացրած 69 խաղում դե Յոնգը դարձել է 10 գոլի հեղինակ:

armsport.am

Back to top button