Նորություններ

Աստղիկ ԲԿ-ից 3 եղբայրները տուն տարան իրենց նորածին 3 քույրերին

Ընտանիքը, որն արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին՝ նորածին 3 քույրերին

Այսօր Աստղիկ ԲԿ-ից 3 եղբայրները տուն տարան իրենց նորածին 3 քույրերին: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը:

Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս. մեկ ամիս Աստղիկ ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ:

Ընտանիքը, որն արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին՝ նորածին 3 քույրերին:

Back to top button