Նորություններ

Քսենյա Բորոդինայի զգայական պարը հայ ընկերոջ հետ

Քսենյա Բորոդինայի անձնական կյանքի փոփոխությունները նրան բերեցին Հայաստան. նա արձակուրդն անցկացրեց Երևանում

Քսենյա Բորոդինայի պարը հայազգի բոյֆրենդի հետ նկարահանել է հայտնի մոսկվաբնակ ոճաբան Ալեքո Նադիրյանը: 38-ամյա հեռուստահաղորդավարուհուն նկարահանել են մտերմիկ միջավայրում ՝ վայելուչ տղամարդու հետ. նրա պարընկերը գործարար Էրիկ Ավագյանն է:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

«Դոմ-2» շոուի աստղը ներկա է եղել գործարար Էլեոնորա Մովսիսյանի 34-ամյակի առիթով կազմակերպված խնջույքին: Քսենյան նախընտրել է դասական կարմիր հանդերձանք եւ սեւ ոճային բոկոտիկներ:

Զույգը պարել է Ֆիլիպ Կիրկորովի ստեղծագործության ներքո: Քսենյան շփոթված տեսք է ունեցել, հայացքը թեքել է տեսախցիկից և կծոտել շրթունքները:

Պարահրապարակում ռոմանտիկ մթնոլորտը գրավել է Ալեքո Նադիրյանի ուշադրությունը: Նա նկարահանել է զույգին եւ գրառում արել տեսանյութի ներքո: «Որքա՜ն գեղեցիկ են»,-գրել է հայտնի ոճաբանը:

Հեռուստահաղորդավարուհին 6 տարի ամուսնացած է եղել Կուրբան Օմարովի հետ: Նրանք ունեն ընդհանուր դուստր՝ Թեոնան: Գործարարն ընդհանուր լեզու էր գտել Քսենյա Բորոդինայի ավագ ժառանգորդուհու՝ Մարուսյայի հետ: Հունիսին Բորոդինան հայտարարեց ընտանիքի փլուզման մասին եւ նախաձեռնեց ամուսնալուծության գործընթացը:

Քսենյան, անձնական կյանքի փոփոխություններից կարճ ժամանակ անց, արձակուրդն անցկացրեց Երևանում: Այնտեղ նրան առաջին անգամ տեսել են Էրիկ Ավագյանի ընկերակցությամբ: Բորոդինան դեռեւս հրաժարվում է երկրպագուների հետ նոր սիրավեպը քննարկելուց:

Քսենյայի երկրպագուները նկատել են, որ նա փայլում է երջանկությունից: «Ունե՞ք նոր սեր», «Դուք պարզապես փայլում եք, ձեր աչքերը երջանիկ են», «Հեռացրել եք բալաստը և ծաղկել», «Դուք զարմանալի տեսք ունեք», «Դուք արժանի եք լավագույնին», «Դուք շատ գեղեցիկ զույգ եք»,- մեկնաբանել են նրա հետևորդները:

Բորոդինան չի նշել Օմարովից բաժանվելու պատճառը: Այնուամենայնիվ, նա հասկացրել է, որ իր կրտսեր երեխայի հայրը մեղավոր է եւ չի կարող նրան ներել:

Քսենյա Բորոդինայի

Քսենյա Բորոդինայի

Back to top button