ՆորություններՍպորտ

Խորխե Մեսսի․ Բարսայից վիրավորված չենք, միայն՝ որոշ մարդկանցից

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, խոսել է որդու՝ փարիզյան թիմում նորամուտից հետո։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է armsport.am-ը:

«Ինձ համար արտասովոր բան չկար Լեոյին այլ ակումբի մարզաշապիկով տեսնելիս։ Կյանք է։

Վիրավորվածությո՞ւն «Բարսելոնայից»։ Ոչ, ակումբից ոչ մի վիրավորվածություն։ Միայն որոշ մարդկանցից ու վերջ»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։

Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Ռեյմսի» դեմ խաղի (0-2) երկրորդ կեսում Լիոնել Մեսսին իր նորամուտը նշեց ՊՍԺ-ի կազմում՝ փոխարինելով Նեյմարին։

Back to top button