Նորություններ

Հատուկ օպերացիա Երեւանում. վնասազերծվել է զինված ավազակային հարձակում կատարողը

Վաղարշապատի անչափահասների գործերով  բաժանմունքում տեղեկություններ էին ստացել, որ  ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ, 53-ամյա Կարեն Մ.-ն գտնվում է Երևանի կենտրոն վարչական տարածքում գործող շաուրմայանոցներից մեկում:
Նրան տեղում վնասազերծելու նպատակով պետք էր գործել արագ, ճիշտ ու օպերատիվ, ու այդ հանգամանքն էլ հաշվի առնելով էր, որ  բաժնի աշխատակիցներից մեկը, ով գտնվում էր մայրաքաղաքում, իր տեսադաշտում է պահում կասկածյալին:

Հաշված րոպեների ընթացքում Վաղարշապատի ոստիկանները ժամանում են շաուրմայանոց ու դրսևորում են բարի կամք, սպասում են, մինչև Կարեն Մ.-ն կուտի կվերջացնի  շաուրման, որից հետո ոստիկանության ծառայողները, իբրև շաուրմայանոցի աշխատակիցներ, կոկա-կոլա են հյուրասիրում նրան: Արդեն  բերման ենթարկելով՝ ոստիկանության Վաղարշապատի աշխատակիցները նրան ներկայացնում են Վաղարշապատի  քննչական  բաժին՝  հատկապես  կարևոր գործերով ավագ քննիչ Վ.  Սամսոնյանին:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Կարեն Մ.-ն կասկածվում է հուլիսի 27-ին դանակով զինված՝ Էջմիածին քաղաքի Բաղրամյան  87 հասցեում գործող խանութի 59-ամյա վաճառողուհի Է. Ս.-ի նկատմամբ բռնությոն կիրառելու և խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 27-ին Էջմիածնում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական  բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նշված քրգործի շրջանակում Վաղարշապատի ոստիկանների կողմից որոնվում էր Երևան քաղաքի բնակիչ, 53-ամյա Կարեն Մ.-ն, ով ավտոլվացման կետի աշխատակից է ու այդ օրը մտել էր «Թոթլ» կերային հավելումների վաճառակետ, որտեղ աշխատակցուհու՝ Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Է. Ս.-ի նկատմամբ բռնություն էր կիրառել և հափշտակել խոշոր չափի գումար,  ապա դիմել փախուստի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հատուկ օպերացիա Հատուկ օպերացիա

Back to top button