ՆորություններՍպորտ

«Բարսելոնայի» կիսապաշտպանը աշխատավարձի նվազեցման է գնացել

«Բարսելոնայի» կիսապաշտպանը ընդառաջ է գնացել ակումբին։ Ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի նվազեցման գնալ, ինչպես նաև վճարումների հետաձգման։ ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ESPN-ն։

Բուսկետսը ստիպված է եղել նման քայլի գնալ, որպեսզի ֆինանսական խնդիրներ ունեցող ակումբը կարողանա թեթևացնել աշխատավարձերի պարտավորությունը։ Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան։

«Բարսելոնան» պիտի թեթևացնի աշխատավարձերի պարտավորությունները, որպեսզի համապատասխանի Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյին։

armsport.am

Back to top button