Նորություններ
Ադրբեջանցի զինծառայողին սվինով վնասվածքներ հասցնելու տեղեկությունը բացարձակ կեղծիք է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել և սվինով վնասվածքներ են հասցրել ադրբեջանցի զինծառայողին: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել: