Նորություններ

Պարզվել է Արագածոտնում ողբերգական ավտովթարից մահացածի և վիրավորների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր. օր–ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած  խոշոր ու ողբերգական ավտովթարից մահացած և վիրավորումներ ստացածներ ու վարորդների ինքնութունը:

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, պարզվել է, որ Ford Transit-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ,  67-ամյա   Միշա Հարութունյանը, իսկ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Վարուժան Կիրակոսյանը:

Վթարի հետևանքով Վ. Կիրակոսյանըւ տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Խանում Գևորգյանը, Ford Transit-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, ՌԴ քաղաքացիներ, 56-ամյա Քնարիկ Մանուկյանը, 59-ամյա Վերա Մանուկյանը, 35-ամյա Արմինե Մուրադյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Ford Transit-ի վարորդ Մ. Հարությունյանը՝ «Թալին» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում բախվել էին Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 3-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի  հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալայանի, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանի և Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Քանի որ վթարի հետևանքով առաջացել էր մեծ խցանում, Պ. Պետրոսյանը իր՝ 3-րդ դասակի տեսուչների հետ ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի ճանապարհի խցանումը վերանա։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button