Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Սարո Գեւորգյանը հաղթեց «Նոր Ալիք 2021» մրցույթում

Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի բացարձակ հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Սարո Գեւորգյանը:

Սարոն մրցույթի առաջատարն էր առաջին մրցութային օրվանից:

Այսօր կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը, որի արդյունքում էլ որոշվեց հաղթողը: Սարոն այսօր հանդես է եկել հատուկ իր համար գրված երգով` հավաքելով ընդհանուր 267 միավոր: Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է, ով Հայաստանի ներկայացուցչին զիջում է 6 միավորով:

Հիշեցնենք, որ մրցութային նախորդ օրերին հայ երգիչը կատարել էր Բեյոնսեի Listen եւ Արամ mp3-ի «Կուզես» երգերը:

Back to top button