ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Կանխատեսումները վատն են. ՀՀ-ում ցնցումների շղթան դեռ չի ավարտվել»

Պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում խոսել է կադրային նշանակումների և խորհրդարանի աշխատանքի մասին՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ-ում ցնցումների շղթան դեռ չի ավարտվել:

ՀՀ-ում ցնցումների շղթան դեռ չի ավարտվել, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում  հայտարարեց պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով անկախ Հայաստանի պատմության ընթացքում թույլ տրված սխալներին եւ ներկա իրավիճակին:

«Արյունով վաստակած հողակտորի վրա մեր լավ ապագան կառուցելու 20-30 տարիների ընթացքում մենք, կարելի է ասել, ոչինչ չարեցինք: Զբաղված էինք երկրի ռեսուրսները սահմանափակ խմբերի համար օգտագործելով, զբաղված էինք կորզող կառուցակարգեր, օլիգարխիկ համակարգեր ստեղծելով… արդյունքում վատնվեց զարգանալու հնարավորությունը: Մենք նաև բոլոր ենթակառուցվածքները, բոլոր նշանակալի ռեսուրսները, մետաղական հանքերը տվեցինք օտարին»,-նշեց Ավետիսյանը։

2018-ից հետո, ըստ փորձագետի, իրավիճակի բեկում տեղի չունեցավ, և պատճառն այն էր, որ չկար իրական հեղափոխության օրակարգ:

«Կար ընդդիմանալու և հակադրվելու օրակարգ, և նույնիսկ լոզունգներն էին այդպիսին՝ մերժի՛ր Սերժին, ո՛չ էսինչին, ո՛չ էնինչին, բայց հանուն ինչի էին մարդիկ դուրս եկել՝ իրենք էլ չգիտեին»:

Հովհաննես Ավետիսյանի կարծիքով, ընտրություններով ճգնաժամը չի ավարտվել, այլ պարզապես տեղափոխվել է այլ փուլ:

Նա պնդում է՝ խորհրդարանական կառավարումը Հայաստանում աղետալի հետևանքներ է թողնելու. «Որակյալ խորհրդարանական կառավարում ունենալու համար պետք են կայացած կուսակցական ինստիտուտներ»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

 

Back to top button
Close