ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Սարգսյանը, Քոչարյանը Փաշինյանին անկյուն տարան. «Կարևորի մասին»

Այս վիճակը, այո, նաև նախկինից է գալիս, և ավելին ասեմ, նախկինները՝ Սարգսյանը, Քոչարյանը Փաշինյանին մղեցին դեպի ոչմիթիզականություն և նրան անկյուն տարան

«Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին անկյուն տարան: Հիմա հեշտ է հետին թվով ասել՝ ինչը սխալ արեցինք, ինչը ճիշտ արեցինք… Հայաստանը վարակվել էր մի հիվանդությամբ, որը կոչվում է ռազմահայրենասիրական ոչմիթիզական կեղծիք, և այդ պայմաններում ամեն մի բանական միտք խեղդվում էր, իսկ միտք հնչեցնողներին ամենադաժան պիտակներն էին կպցնում՝ հողատու, դավաճան, թրքասեր և այլն… իրենք էլ հայրենասերներն էին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ խոսելով այն մասին, թե որոնք էին անկախ Հայաստանի այն առանցքային սխալները, որոնք աղետ բերեցին:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Թաթուլ Հակոբյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք, այսպես կոչված, «ոչմիթիզականությունը» չի եղել իշխանությունը պահելու գործիք, նշեց.

«Դա շատ տարածված խոսակցություն է, բայց փաստը ցույց տվեց, որ 8000 քկմ տարածք կորցնող իշխանությունը կարողանում է առանց կեղծիքների մնալ իշխանության: Սա ֆենոմենալ բան է, չէ՞: Ես որևիցե ձևով չեմ կարող Նիկոլ Փաշինյանին և իր թիմին որևէ դրական խոսք ասել այս աղետալի կառավարման համար, քաոս ստեղծելու համար և բազմաթիվ մեղքերի համար, բայց նաև արդարությունը թույլ է տալիս խոսել այն մասին, որ այս վիճակը, այո, նաև նախկինից է գալիս, և ավելին ասեմ, նախկինները՝ Սարգսյանը, Քոչարյանը Փաշինյանին մղեցին դեպի ոչմիթիզականություն և նրան անկյուն տարան…

Հիմա Սերժ Սարգսյանն ասում է՝ ես դավաճանի պիտակ էի պատրաստ կրել, մենակ թե Ղարաբաղի հարցը լուծեի: Բա որ այդ պիտակը պատրաստ էիր կրել և գիտեիր՝ ինչ աղետ է գալիս, բա ինչո՞ւ էիր Նիկոլ Փաշինյանին ասում հողատու, եթե դու ինքդ պատրաստ էիր գնալ այդ զիջումներին: Անկեղծ չեն… և սա միշտ իշխանության համար պայքար է եղել նախկինների համար, ԼՂ հարցը եղել է իշխանությունը պահելու միջոց, հայրենասեր երևալու միջոց, դրա համար էլ էս օրը հասանք: Հայաստանի պատմության ամենաճակատագրական պահին իշխանության ղեկին ունեցանք ամենաոչկոմպետենտ մարդուն: Դա աղետ է, իհարկե, բայց այս աղետի մեջ ես նաև մեղադրում եմ, այո, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նրանց արտգործնախարարներին և նրանց ամբողջ թիմին»:

 

 

Back to top button
Close