ՄիջազգայինՆորություններ

Իրանը հրաժարվել է Ռուսաստանին վերադարձնել 500 մլն. դոլարի պարտքը

«Բուշեր-2» ատոմակայանի կառուցման համար Իրանը Ռուսաստանից պարտք էր վերցրել 500 մլն ԱՄՆ դոլար:

Իրանը Ռուսաստանին չի վճարելու 500 մլն. ԱՄՆ դոլարի պարտքը «Բուշեր-2» ատոմակայանի կառուցման համար, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ հայտնում է mk.ru-ն: Այս մասին ասել է Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանի միջոցներն արգելափակվել են Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի բանկերում: Այնուամենայնիվ, չնայած այս խնդիրներին, ատոմակայանի անձնակազմը նորմալ աշխատում է:

«Ցավոք, Բուշերի ատոմակայանի իրանական պարտքի հետ կապված հարցը դեռ հնարավոր չի եղել կարգավորել»,-հայտնել է դեսպան Ջագարյանը:

2014թ.-ի նոյեմբերին Ռուսաստանը և Իրանը պայմանագիր էին կնքել Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցման վերաբերյալ:

Ատոմակայանի առաջին բլոկը, որը կառուցվեց Ռուսաստանի մասնակցությամբ, 2011 թվականի սեպտեմբերին միացվեց Իրանի ազգային էներգահամակարգին: «Բուշեր-2» ատոմակայանի կառուցման համար Թեհրանը Մոսկվայից պարտք էր վերցրել 500 մլն դոլար:

Back to top button