ՆորություններՍպորտ

«Ռեյնջերսը» Երևանում նախախաղային մարզում չի ունենա

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան՝ «Ալաշկերտ»-«Ռեյնջերսը» խաղից առաջ շոտլանդական թիմը Երևանում մարզում չի ունենա։ Հյուրերի նախախաղային մարզումը, ինչպես նաև նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան Շոտլանդիայում։

Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը։ Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա Ալեքսանդր Գրիգորյանի թիմի նախախաղային մարզումը կկայանա օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք՝ «Ալաշկերտ» – «Ռեյնջերս» հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Հանդիպումը մուտքը կլինի վճարովի տոմսերով։

armsport.am

Back to top button