Նորություններ

Արցախի նախագահն այցելել է Կաղարծի համայնք

Նախագահ Հարությունյանը Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք:

Ինչպես ԳԱԼԱ-ն տեղեկացավ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է համայնքը մայրուղուն կապող մոտ 5կմ  երկարությամբ  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Կապալառու «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի ղեկավարի հավաստմամբ՝   ըստ նախատեսված ժամանակացույցի՝  ասֆալտապատման և գծանշման գործընթացն ամբողջությամբ կավարտվի սեպտեմբերին:

Քաղաքաշինության նախարարի, շրջանի վարչակազմի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախագահ Հարությունյանը հետևել է համայնքի փողոցների հենապատերի բետոնապատման աշխատանքներին, ինչպես նաև այցելել օրերս շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի բնակիչներին, ծանոթացել բնակարանային պայմաններին: Շենքի 14 բնակարանները բաժանվել են բազմազավակ և Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների: Պետական միջոցներով կատարված շինաշխատանքներն իրականացրել է «Ղուրուչուղ» ՍՊԸ-ն:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր բնակավայրերը  մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատումը շարունակում է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես նշելով, որ ենթաշրջանում շուտով կսկսվի Պառավաթումբ, Հաղորտի համայնքների և կավարտվի Մուշկապատի ճանապարհների ասֆալտապատման գործընթացը: Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակարանաշինության ուղղությամբ համայնքներում պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն՝ հաշվի առնելով առկա ներուժի չափն ու եղած պահանջարկը:
Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը եղել է նաև Կաղարծի համայնքի 19-րդ դարի Սրբ. Թարգմանչանց  եկեղեցում, որը վերանորոգվում է բարեգործական միջոցներով։Կաղարծի

Back to top button