Նորություններ

Բացվել է հուշապատ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է հուշապատ 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։ ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ  կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ  և  խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, արցախյան ազատամարտի նվիրյալներ և այլ հյուրեր:

Բացվել է հուշապատ Բացվել է հուշապատ

 

Back to top button