Նորություններ

3 օր է՝ մեր թաղամասը ենթարկվում է ոստիկանական ահաբեկչության. «Ֆիզգորոդոկի» բնակիչ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընկերություն է անում կառուցաքանդողի հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, քաղաքապետարանի դիմաց ասաց Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչը։

Նշենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչները եւ այլ քաղաքացիներ խաղաղ ակցիա են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի առջեւ։

Հիշեցնենք, որ այդ հասցեում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 եւ 21-ին  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։

«Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը, որը 2,5 տարի է՝ անպատասխան է թողնում մեր նամակները, ընկերություն է անում կառուցաքանդողի հետ, սակայն մի անգամ չի պատասխանել մեր նամակներին։ Նա այսօր նույնպես չի մասնակցում հանդիպմանը։ Պարոն Մարության, պատուհանից դուրս նայեք եւ ամաչեք, որ երեխաները, կանայք արեւի տակ կանգնած են։ Այսքան ժամանակ դուք մեզ չեք այցելել, մենք ենք այցելել։ Հիմա վախենում եք դուրս գալ եւ նայել ձեր քաղաքացիների աչքերին։ 3 օր է՝ մեր թաղամասը ենթարկվում է ոստիկանական ահաբեկչության, ունենք տուժած անչափահասներ, տարեց մարդիկ»,- հայտարարեց բնակիչներից մեկը։

news.am

Back to top button