ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 776 մարդ է մահացել

Համավարակի ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6.766.541 դեպք է արձանագրվել.

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ևս 19.454 դեպք է գրանցվել: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:

Վերջին անգամ Ռուսաստանում օրական հիվանդացության նման ցածր ցուցանիշ գրանցվել էր հունիսին:

Երկրում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 776 մարդ: Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 53 մահ, Սանկտ Պետերբուրգում՝ 38, Կրասնոդարի երկրամասում՝ 34:

COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը հասել է 176.820-ի, 6.034 մլն հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6. 766.541 դեպք է արձանագրվել:

Back to top button