ՆորություններՍպորտ

ՌՊԼ-ում մոտ են լեգիոներների սահմանափակման չեղարկմանը

Ռուսաստանի Ֆուտբոլի Միության (ՌՖՄ) նախագահ Ալեքսանդր Դյուկովն ասել է, որ կազմակերպությունը ցանկանում է հրաժարվել լեգիոներների սահմանափակումից:

«Առաջարկը վերաբերում է լեգիոներների թիվը որոշելու մոտեցման փոփոխությանը: Փաստորեն, մենք կարող ենք խոսել լեգեոներների սահմանափակումն ընդհանրապես չեղարկելու մասին:

2008 թվականին լեգեոներներն ավելի շատ էին, քան 2020/21 մրցաշրջանում: Այնուամենայնիվ, մեր հավաքականն ավելի լավ էր հանդես գալիս»,-ասել է Դյուկովը Россия-24 հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ Daily Storm-ը հայտնել էր, որ ՌՖՄ-ն առաջարկել է ՌՊԼ ակումբներին փոխել առաջնության ձևաչափը: Կետերից մեկն էր` լեգիոներների սահմանափակման վերացումը: Սահմանափակումն ուժի մեջ է 2005 թվականից:

Անցած մրցաշրջանից սկսած, ՌՊԼ-ում գործում է 8+17 սխեման, այսինքն՝ առավելագույնը 8 լեգիոներ թիմի հայտացուցակում։

armsport.am

Back to top button