Նորություններ

ՀՀ-ում կորոնավիրուսի 251 նոր դեպք է հաստատվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 251 նոր դեպք է հաստատվել, ունենք 239 առողջացած, 10 մահվան դեպք:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած:

ՀՀ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4762 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 5220 թեստավորում:

Նախորդ օրը մահացել է 1 մարդ. պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1147 է:

ՀՀ ԱԻՆ

Back to top button