Նորություններ

Արմեն Սարգսյանը մտահոգված է Աֆղանստանում ստեղծված իրավիճակով

Արմեն Սարգսյանը ընդգծում է, որ մարդու կյանքի ու ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունն անընդունելի են աշխարհի ցանկացած հատվածում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Նա նշել է՝ այն, ինչ հիմա Աֆղանստանում է կատարվում, համեմատաբար հեռու է մեր տարածաշրջանից։

Այնուամենայնիվ, իրավիճակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանից բխող մարդասիրական հետևանքները չափազանց մտահոգիչ են։ Նրա կարծիքով՝ այդ հետևանքները սպառնում են տարածվելու Աֆղանստանի սահմաններից դուրս։

«Մարդու կյանքի ու ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը, որոնց մենք ականատես լինում այսօր նաև մեր սահմաններին, անընդունելի են աշխարհի ցանկացած հատվածում»,- գրել է ՀՀ նախագահը։

Back to top button