Նորություններ
ՌԴ խաղաղապահները հայտնում են Արցախում հրադադարի խախտման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում՝ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական զորամիավորումների միջև»։
Հրադադարի խախտումը տեղի է ունեցել 11:30 -ից 12:05 -ը Երասխի շրջանում։ Փոխհրաձգության մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին և նրանց օգնությամբ միջադեպը հարթվել է։ Տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ օկուպացված Շուշիից բավական ինտենսիվ տևողությամբ կրակոցներ էին արձակվել դեպի հայկանան ստորաբաժանումների դիրքերը: