ՆորություններՔո ձայնը

ԳՇ պետը ժամկետային ծառայության կրճատման կողմնակիցն է․ Սարո Սարոյան

Ընթերցողների բացարձակ մեծամասնությունը կընկալի, թե ԳՇ պետի խոսքում առանցքայինն այն է, որ նա ժամկետային ծառայության պահպանման կողմնակիցն է։

Քաղաքագետ Սարո Սարոյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Ինչպես հանրությունը չի կարող օբյեկտիվորեն ընկալել իրականությունը եւ կատարել ճշմարիտ եզրահանգումներ։ Մի լավ օրինակ ստորեւ։
«Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը և այլն»,- նշել է ԳՇ պետ Դավթյանը։
Այս տեղեկատվությունը կարդալով՝ ընթերցողների բացարձակ մեծամասնությունը կընկալի, թե ԳՇ պետի խոսքում առանցքայինն այն է, որ նա ժամկետային ծառայության պահպանման կողմնակիցն է։
Բայց իրականում ԳՇ պետը ժամկետային ծառայության կրճատման կողմնակիցն է ու դա է էականը։ Նույն տեղեկատվությունը նա կարող էր փոխանցել՝ ասելով, որ կարծում է պետք է կրճատել ժամկետային ծառայությունը։ Ու այդ դեպքում խոսքի նրբերանգը այլ եզրահանգումների տեղիք կտար։ Իսկ մեջ բերված օրինակում նա բանակի “արդիականացման” կողմնակիցն է եւ ուրիշ ոչինչ»։

Back to top button
Close