ՆորություններՍպորտ

«Մանչեսթեր Սիթին» 5 անպատասխան գնդակ ուղարկեց Նորվիչի դարպասը (այլ արդյունքներ)

Անգլիական Պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Նորվիչին» և 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։ Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, հանդիպումը կայացել է Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։

Նախ, «Նորվիչի» դարպասապահ Տիմ Կրուլը գրավեց սեփական դարպասը։ Ապա՝ 22-րդ րոպեին, Գրիլիշը խփեց իր առաջին գոլը «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ հաշիվը դարձնելով 2-0։

Մնացած գոլերը խփվեցին երկրորդ կեսում։ 64-րդ րոպեին Էմերիկ Լապորտը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, 7 րոպե անց Սթերլինգը աչքի ընկավ խփած գնդակով ,իսկ 84-րդ րոպեին Ռիյադ Մահրեզը դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում տարավ իր առաջին հաղթանակն ու այժմ 3 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։

Տուրի մյուս խաղերում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ է տարել «Նյուքասլի»  նկատմամբ, «Քրիսթալ Փելասը»  0-0 է խաղացել «Բրենտֆորդի» հետ, «Լիդսն» ու «Էվերթոնը» ևս ոչ-ոքի են խաղացել՝ 2-2։

Օրվա վերջին խաղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ կընդունի «Ուոթֆորդին»։

armsport.am

Back to top button