Նորություններ

Covid19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողությունն ամենօրյա է․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ ՍԱՏՄ,  հանգստյան օրերին էլ շարունակում է խստացված ստուգումները։ Այսօր գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում։

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ․ դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքերին։ Փակ տարածքում, տվյալ դեպքում՝ խանութում, թե՛ աշխատակիցների, թե՛ հաճախորդների դիմակ չկրելու պատասխանատվությունը տնտեսավարողինն է:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Ստուգայցերը շարունակվելու են. ՍԱՏՄ:

Back to top button