ՆորություններՍպորտ

Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ին 170 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր է իրականացնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը, հայտնում է AS-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդիցիները վերջնական առաջարկ կանեն ՊՍԺ-ին։ Նրանք փարիզյան ակումբի ղեկավարությանը 170 մլն եվրո կառաջարկեն ֆրանսիացի հարձակվողի համար։

«Ռեալը» գործարքը մտադիր է իրականացնել հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում։ Եթե ամեն ինչ ստացվի ըստ պլանավորածի, ապա Մբապեն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կտեղափոխվի մադրիդյան ակումբ։

Հիշեցնենք՝ Լիգա 1-ի նախորդ առաջնությունում Մբապեն առաջնության 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Եվրոպայի առաջնությունում Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ին։

armsport.am

Back to top button
Close