Նորություններ

Մարտունու «Կամար» տեղամասից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտաքին իրավիճակների պետական ծառայությունից:

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

Back to top button
Close