Նորություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 5 վիրավոր, այդ թվում՝ 1-ամյա երեխա

Այսօր, օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8․6 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Լյովա Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա Արտյոմ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա․ Գրիգորյանի ուղևորներ՝ Կապանի բնակիչ 26-ամյա Էմմա Գալստյանը, Հրազդան քաղաքի բնակիչներ 58-ամյա Ջավահիր Գրիգորյանն ու  1-ամյա Նանե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Խոշոր ավտովթար Խոշոր ավտովթար
Back to top button
Close