Նորություններ

«4 հոգու տարան նորից». լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկ»-ում

Այսօր կրկին լարված իրավիճակ է եղել «Ֆիզգորոդոկ»-ում: «4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են։ Seda Grigoryan-ն հիմա Մաշտոց բաժանմունքում է»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակցիայի մասնակից Լուսինե Գրիգորյանը:

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր քաղաքացիների եւ կարմիր բերետավորների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 4 անձ բերման է ենթարկվել:

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 4 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։Երեկ եւ այսօր  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։

 

Back to top button
Close