Նորություններ

Արցախում 1 շաբաթում գրանցվել է 19 ՃՏՊ

Արցախում երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Մասնավորապես, օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 19 ճանապարհատրանսպորտային պատահար: 1-02 հերթապահ մասում գրանցված հաղորդումների մասով դեպքի վայր են մեկնել ոստիկանության և ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վիճակագրությունը և դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ զոհերով կամ մարմնական վնասվածքներով ուղեկցվող ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման և վարորդի անսթափ լինելու հետևանքով։

Արցախում տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացնել ուժեղցաված վերահսկողության:

Ուստի հորդորում ենք՝ խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Back to top button
Close