Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 19-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 19-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Երևանի Գր. Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 14.45-ին, Երևանի Արմենակյան փողոցից Սարալանջի փողոց տանող կամրջի վրա իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի մեքենան և մոտոցիկլետը. 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 12.20-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բեկնազարյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 19-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 05.30-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Լենինգրադյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի լիցքավորման կայանին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 22.35-ին, Երևանի Վեգների և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոց տեղափոխված 1-ամյա տղայի հայրը հայտնել է, որ որդին վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Օգոստոսի 20-ին, ժամը 01.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել նաև 59-ամյա մի կին:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 01.20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Հոնդա» մակնիշի մեքենան բախվել է հետվթարային դիրքով անշարժ վիճակի բերված «Ֆոլքսվագենին». «Հոնդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Բյուրական գյուղի 17-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շահումյան գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎ»-ի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի և Գ. Տաթևացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոտոցիկլը և «Լեքսուս» մակնիշի մեքենան. մոտոցիկլի 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 18.30-ին, «Դերվայս» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստինակություն

Back to top button
Close