ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուս. ի՞նչ կարող են անել սխտորն ու կիտրոնը

Ըստ մասնագետի՝ սխտորն ու կիտրոնը, իհարկե, պարունակում են վիտամիններ և օգտակար միկրոտարրեր, բայց դրանք կարող են նաև գաստրիտ առաջացնել:

Հայտնի է, որ սխտորն ու կիտրոնը բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու բնական իմունիտետի ամրապնդման վրա և կարող են օգնել մրսածության դեպքում, սակայն չպետք է դրանց վրա հույս դնել՝ որպես կորոնավիրուսի կանխարգելման միջոց, ԳԱԼԱ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է 5-tv.ru-ն:

Ավելին, այս մթերքների չափազանց մեծ քանակությամբ օգտագործումը կարող է վնաս հասցնել օրգանիզմին: Այս մասին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, իմունոլոգ-ալերգոլոգ Նադեժդա Լոգինան:

Ըստ մասնագետի՝ սխտորն ու կիտրոնը, իհարկե, պարունակում են վիտամիններ և օգտակար միկրոտարրեր, բայց դրանք կարող են նաև գաստրիտ առաջացնել:

«Ինչ վերաբերում է կոնկրետ իմունային կառուցվածքների վրա ուղղակի ազդեցությանը, ապա նման ուսումնասիրություններ չեն իրականացվել, բացառությամբ, որ ֆիտոնցիդները կարող են մեծացնել լորձաթաղանթի պաշտպանիչ ռեակցիաները և ունենալ որոշակի մանրէասպան ազդեցություն: Հիմնականում դա մանրէասպան ազդեցություն է, այլ ոչ թե իմունիտետի բարձրացում»,-պարզաբանել է բժիշկը:

Նադեժդա Լոգինան հիշեցրել է ասկորբինաթթվի՝ վիտամին C-ի պատմությունը, որը ժամանակին խորհուրդ էր տրվում ընդունել մեծ չափաբաժիններով՝ գրիպի համաճարակների ժամանակ: Արդյունքում, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գրիպի ընթացքի բարդությունը գործնականում նույնն է եղել նրանց համար, ովքեր ընդունել են ասկորբինաթթու և ովքեր չեն ընդունել այն: Ըստ փորձագետի՝ իմունային համակարգի ամրապնդման համար սխտորի և կիտրոնի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ:

Օրգանիզմի, այդ թվում՝ իմունային համակարգի բնականոն գործունեության համար մարդուն անհրաժեշտ է հավասարակշռված սնունդ:

«Պարտադիր է բավարար քանակությամբ սպառել ոչ միայն վիտամիններ և միկրոտարրեր, այլև սպիտակուցներ և ճարպեր: Եվ ոչ միայն բուսական, այլ նաև կենդանական ծագման: Դա կլինի ռացիոնալ սննդակարգ, որն էլ կօգնի օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիաներին»,-ամփոփել է Նադեժդա Լոգինան:

Back to top button
Close