Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Աֆղանստանից փախած նախագահի դուստրը հիփսթերի կյանք է վարում Նյու Յորքում

ԱՄՆ-ում ծնված և մեծացած նկարչուհի Մարիամ Ղանին՝ երկրից փախած նախագահի դուստրը, բոհեմական կյանքով է ապրում:

Աֆղանստանից փախած նախագահի ՝ Աշրաֆ Ղանիի հիփսթեր դուստրը հանգիստ զբոսնում է Նյու Յորքում, մինչ նրա հայրը ապաստան է ստանում Դուբայից, գրում է Daily Mail-ը:

Բրիտանական թերթի տվյալներով՝ Աֆղանստանի արդեն նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի դստերը՝ 42-ամյա Մարիամ Ղանիին, լուսանկարել են Նյու Յորքում ընկերոջ հետ հանգիստ զբոսնելու ժամանակ:

Նրա հայրը՝ Աշրաֆ Ղանին, օրերս Աֆղանստանից փախել էր ուղղաթիռով, որը, ըստ տեղեկությունների, լցված է եղել տասնյակ միլիոնավոր դոլարներով: Նա ապաստան է ստացել Դուբայից՝ «մարդասիրական նկատառումներով»

Մարիամ Ղանին ապրում է Բրուքլինում գտնվող շքեղ տանը և իրեն անվանում է տիպիկ բրուքլինցի կին:

Ասում են, որ ԱՄՆ-ում ծնված և մեծացած նկարիչն ու ռեժիսորը բոհեմական կյանքով է ապրում, որը շատ տարբեր է Աֆղանստանի կանանց ապրելակերպից:

Մարիամը կոչ է անում ամերիկացիներին հանդես գալ ի պաշտպանություն աֆղանցիների, որոնց կյանքը տուժել և շարունակում է տուժել թալիբների իշխանության գալուց հետո:

Նա նշել է, որ զայրացած եւ վշտացած է, ու սարսափելի վախենում է Աֆղանստանում գտնվող իր ընտանիքի, ընկերների և գործընկերների համար: Մարիամը կոչ է անում դադարեցնել աֆղանցի փախստականների արտաքսումը և արագացնել ներգաղթի հատուկ վիզաների տրամադրումը:

Մարիամ Ղանին ծնվել է Բրուքլինում, իր ամբողջ կյանքը նվիրել է նկարչի և մանկավարժի կարիերային: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր թանգարաններում:

Նախկին նախագահի դուստրը սովորել է Նյու Յորքի համալսարանում և Մանհեթենի տեսողական արվեստների դպրոցում: 2018 -ին նա դարձել է Վերմոնտի Բենինգթոն քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ:

Մարիամը մեծացել է արտասահմանում և կարողացել է մեկնել Աֆղանստան միայն 2002 թվականին, երբ 24 տարեկան էր:

Հաղորդվում է, որ նրա հայրը՝ Աշրաֆ Ղանին, լքել է երկիրը՝ իր հետ տանելով 169 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Միևնույն ժամանակ, նա ստիպված է եղել թողնել գումարի մի մասը, քանի որ ամբողջը չի տեղավորվել ուղղաթիռի սրահում:

Սակայն չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄԷ-ից, Աշրաֆ Ղանին հերքել էր տեղեկությունները, թե նախագահական պալատը լքելիս իր հետ մեծ գումարներ է տարել:

Daily Mail

 

Back to top button
Close