ՆորություններՍպորտ

Դանիելյանը հաղթեց ու վերջին տուրից առաջ հավասարվեց առաջատարին

Շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Նախավերջին՝ 10-րդ տուրում առաջատարներին հետապնդող Էլինա Դանիելյանը հաղթանակի հասավ վրացի Բելլա Խոտենաշվիլիի նկատմամբ ու հավասարվեց առաջատարին: Առաջատար Օսմակ Լուլիան ոչ-ոքի խաղաց և այժմ Դանիելյանի հետ 8 միավորով կիսում է առաջին հորիզոնականը: Հաղթանակի հասավ նաև Լիլիթ Մկրտչյանը:

Ոչ-ոքիներ խաղաց Աննա Սարգսյան:

Պարտություններ կրեցին Մարիա Գևորգյանն, Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:

Շարունակվում է Մարիամ Մկրտչյանի պարտիան: Վերջնախաղն է, դիրքը հավասար է:

Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանն ունի 6 միավոր, Աննա Սարգսյանը՝ 6.5 միավոր: Գաբոյանը մնաց 5, Ղուկասյանը՝ 4.5, իսկ Մարիա Գևորգյանը՝ 5 միավորով:

armsport.am

Back to top button
Close