Նորություններ

Հայաստանում կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը

«Խաղաղության մարտիկ» մրցույթը ՀՀ-ում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 պետություն՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները  և  Քաթարի Պետությունը։

Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի բազաների վրա։

«Խաղաղության մարտիկ»  մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվելու է օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին:

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափելու են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

Ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է լինելու նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Back to top button