Նորություններ
ԲԴԽ-ում դատավոր Ա. Հովհաննիսյանի գործով նիստը հետաձգվեց

ԲԴԽ-ում, այսօր՝ օգոստոսի 19-ին, կայացավ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական խախտում, որն էլ առաջ է բերել դատավորի վարքագծի կանոնների խախտում:
Դատավոր Արման Հովհաննիսյանը միջնորդեց իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել, քանի որ գտնում է՝ վարույթի հարուցման հիմքերն օրինականության խնդիր ունեն:
ԲԴԽ-ում միջնորդությանը ծանոթանալու համար, տեղում խորհրդակցելով, որոշեց նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 2-ը, ժամը՝ 15.00: