Նորություններ
Հանդիսավոր միջոցառումներ՝ 3-րդ զորամիավորման զորամասերում
3-րդ զորամիավորման զորամասերում հանդիսավոր միջոցառումներով մեկնարկել է 2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։
Զորամիավորման հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու մեր հանրապետության հյուսիսարևելյան սահմանները։
Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքները, — տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։