ՆորություններՔո ձայնը

«ԱԺ-ում փակ ռեժիմով քննարկում էր. մտահոգություններս պահպանվում են»

«Ազգային ժողովում այսօր սահմանային իրադրության վերաբերյալ փակ ռեժիմով քննարկում էր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իմ համար անհասկանալի պատճառով քննարկմանը ոչ թե պաշտպանության նախարարը կամ Գլխավոր շտաբի պետն էր մասնակցում, այլ ԳՇ պետի տեղակալը։

Անկեղծ ասած, եթե նույնիսկ լուսաբանման ենթակա քննարկում էլ լիներ, ապա այդ հանդիպումից հետո ասելիք էլի չէի ունենա։

Եթե տպավորություններս կարճ ձևակերպեմ, ապա այն մտահոգությունները, որոնք ունեի Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ ամբողջությամբ պահպանվում են»,-գրել է Աբրահամյանը։

Back to top button