ՄիջազգայինՆորություններ

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի տարածքին

Իսրայելի բանակը հրթիռակոծել է Սիրիայի Քունեյթրա նահանգի Կարս ալ-Նաֆալ շրջանում գտնվող ռազմական օբյեկտը,-«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արաբական հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:

«Իսրայելն ագրեսիա ցուցաբերեց՝ երեք հրթիռներով հարձակվելով Կարս ալ-Նաֆալում (Քունեյթրա նահանգի Հադեր բնակավայրի արևմուտքում) ռազմական օբյեկտի վրա»,-հայտնել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով, Իսրայելը հրթիռային հարված է հասցրել նաեւ սիրիական բանակի 90-րդ բրիգադի շտաբի վրա՝ նշված նահանգի արեւելյան հատվածում:

Ըստ նախնական տվյալների՝ պատճառվել է նյութական վնաս: «Զինվորականների թվում վիրավորներ կամ մահացածներ չկան»,- հավելել է աղբյուրը:

Back to top button