ՆորություններՍպորտ

Մեր բռնցքամարտիկը 2 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին Եվրոպայի առաջնությունում

Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք Օմար Սերինի նկատմամբ։

Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։

Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ապահովել է առնվազն 10 բրոնզե մեդալ։

Back to top button