ՆորություններՍպորտ

Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանի շախմատի կականց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը Եվրոպայի անհատական առաջնությունում:

Ռումինիայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան ևայժմ առաջատարներին զիջում է կես միավոր: Դանիելյանն ունի 5,5 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 4,5 միավոր են հավաքել Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանցգրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանըներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանցգրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ ՍուսաննաԳաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Back to top button