ՆորություններՍպորտ

Marca. «Յուվենթուսը» պատրաստ է այս ամառ վաճառել Ռոնալդուին

«Յուվենթուսը» դիտարկում է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին վաճառելու հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ թուրինցիների ղեկավարությունը համաձայն է գնալ այդպիսի քայլի ֆինանսական դժվարությունների պատճառով, որոնք առաջացել են քովիդի հետևանքով։

36-ամյա խաղացողի վաճառքը կօգնի ակումբին տարեկան 31 մլն եվրո խնայել։

Խնդիրը նրանում է, որ ակումբը դեռևս ոչ մի առաջարկ չի ստացել պորտուգալացու վերաբերյալ։ Թեև ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալը», ՊՍԺ-ն, ՄՅՈՒ-ն ու «Մոնակոն»։

armsport.am

Back to top button