Նորություններ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին Ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է․

«Ձերդ Գերազանցություն, շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ:

Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», — ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Back to top button